ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ռուսաստանի հետ հարաբերությունները ծայրահեղ լարված են, բայց կոշտ դիրքորոշումով ոչ մի հարց չի լուծվում

Ռուսաստանի հետ հարաբերությունները ծայրահեղ լարված են, բայց կոշտ դիրքորոշումով ոչ մի հարց չի լուծվում
13.02.2021 | 10:42

Ավելի վատ արդեն չի լինի՝ կարելի էր մտածել առաջին արարից հետո: Եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը այցով մեկնեց Մոսկվա, որ վերականգնի ԵՄ-ՌԴ երկխոսությունը: Բայց Ռուսաստանն ավելի լավ ոչինչ չհնարեց, քան նրա այցի օրը երկրից ԵՄ 3 դիվանագետի արտաքոսումը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ մամուլի ասուլիսը ներկայացում դարձրեց Բորելին քննադատելու համար: Թույլ փաստարկները, որ նա բերում էր՝ փորձելով մեկ հարթության մեջ դնել պետության գործողությունները Նավալնու աջակցության ցույցերի մասնակիցների դեմ և դեղին ժիլետների դեմ ոստիկանության գործողությունները, որ անկարգություններ էին սարքել Փարիզում, ըստ էության, համոզիչ չէին: Տհաճ է, որ Բորելը չկարողացավ կամ չցանկացավ նույն կերպ պատասխանել: Կարծես, Ռուսաստանը հիմա շահագրգռված չէ ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավմամբ: Թեթևամիտ է, նույնիսկ շատ թեթևամիտԼ Դա սպառնալիքի տակ է դնում եվրոպական մայրցամաքի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում: Ինչպե՞ս արձագանքել:


1) Հետևել հիմնական սկզբունքներին և հստակ պատասխաններին: Միջազգային իրավունքի կոպիտ խախտումները Ռուսաստանի կողմից, ինչպես Ղրիմի հակաօրինական անեքսիան և մասնակցությունը անկանոն զորքերի շարունակվող ռազմական գործողություններին Ուկրաինայի արևելքում, երբեք չի կարող ընդունվել: Ռուսաստանը մինչև հիմա չի հասկանում իր գլխավոր սխալը, երբ կասկածի տակ է դնում եվրոպայի հետպատերազմյան աշխարհակարգը: Այստեղ փոխզիջումներ չեն կարող լինել, միայն միանշանակ քաղաքական ու իրավական դիրքորոշում: Անընդունելի են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտումները, որոնց վրա հենվում է Եվրոպայի խորհուրդը: Դա վերաբերում է Մոսկվայի արձագանքին Նավալնու գործին: Պետք է եվրոպական համերաշխություն: Եվրոպայի Խորհուրդը, ՄԻԵԴ-ը, նախարարների կոմիտեն և խորհրդարանական ասամբլեան պետք է հստակ արձագանքեն: Գերմանիան գործելու է իր հնարավորությունների սահմաններում՝ եվրոպական համերաշխության հունով: Դա վերաբերում է և ԵՄ-ին, որ ակտիվ գործողություններ պետք է սկսի՝ պատժամիջոցներ հաստատել դատավորների և ՆԳՆ-ի ներկայացուցիչների դեմ, որպեսզի պատժի նրանց կոշտ գործողությունները ցուցարարների դեմ:


2) Զուգահեռ Եվրոպան պետք է ջանքեր գործադրի պահպանելու այն, ինչ մնացել է համագործակցությունից: Քանի որ արտաքին քաղաքականությունը հայտնվել է կոնֆլիկտի իրավիճակում, անհրաժեշտ է թույլ չտալ առճակատման խորացում: Արտաքին քաղաքականությունը այն է, որ սեփական նվազագույն շահերի պաշտպանության ժամանակ լիցքաթափման շանսեր որոնվեն այնտեղ, որտեղ շահերը տարբերվում են: Ռուսաստանի հետ, որտեղ պատմական ու մշակութային բաղադրիչը ուժեղ է, դա հնարավոր է և իմաստ ունի, որովհետև կան ընդհանուր տնտեսական շահեր (հումքի, տեխնոլոգիաների մատակարարում, արտահանում և տարադրամ): Դա բխում է նաև Եվրոպայի երկարաժամկետ շահերից, որովհետև նրա համակարգային համառակորդը ընդհանուր առմամբ Չինաստանն է:
Այդ պատճառով «Հյուսիային հոսք-2»-ի կառուցումը դադարեցնելը սխալ է: Ռուսական գազի մատակարարումները գերմանական ու եվրոպական գազային ցանցի համար ոչ միայն անհրաժեշտություն են «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով: Նախևառաջ դա փոխադարձ կախում է: Ըստ էության՝ ներկա բանավեճում ոչ ոք հարցականի տակ չի դնում, որ Եվրոպան, ինչպես և ԱՄՆ-ը, պետք է հանածո հումք գնի Ռուսաստանից: Իմաստ չկա կասկածել այդ տրանսպորտային երթուղու անհրաժեշտությանը: Գազատարի կառուցումը չի նշանակում, որ խողովակներով մշտապես ու առանց որևէ պայմանի լինելու են մատակարարումներ:

Որպեսզի Ռուսաստանը գազը չօգտագործի իբրև քաղաքական գործիք, «Հյուսիսային հոսք-2»-ի համար կարելի է, օրինակ, նախատեսել անջատման հատուկ մեխանիզմներ, որոնց օգնությամբ կարելի է դադարեցնել ռուսական գազի մատակարարումները, եթե Մոսկվան փակի Ուկրաինայի գազը: Դա է կարևորը, ոչ թե թերթաքարային գործարքները՝ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար: Այդ առաջարկի մասին հայտնի դարձավ ֆինանսների նախարարի նամակից: Նախևառաջ պետք է հաղթահարել լռությունն ու անգործությունը: Հարաբերությունների նման ցածր մակարդակ չի եղել անգամ սառը պատերազմի տարիներրին՝ 1983-ից 1986-1987-ին՝ ՆԱՏՕ-ի սպառազինությունների մեծացումից հետո: Այն ժամանակ, ի տարբերություն այսօրվա, իրավիճակն աշխարհում առավել կանխատեսելի էր՝ խոսքը Արևելքի ու Արևմուտքի կոնֆլիկտի մասին էր. և բացի երկու կողմերի քաղաքական ղեկավարներից, ազդեցիկ խաղացողներ այլևս չկային: Այսօր կա անթափանցիկություն և անկանխատեսելիություն՝ բազում մարտահրավերների հետ: Այդ պատճառով ԵՄ-ն, չնայած բոլոր հիասթափություններին, պետք է աշխատի Ռուսաստանի հետ համագործակցության վրա առանձին հարցերով: Դա միամտություն չէ, այլ առողջ ռեալիզմ: ԵՄ-ն պետք է այնպես անի, որ այդ դիրքորոշումը հաստատվի Մոսկվայում:


Չափազանց արդիական թեմա է համագործակցությունը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում: Առողջապահության ռուսական համակարգը վաղուց է աղետալի վիճակում ու շարունակում է վատանալ: Եվրոպան կարող է օգնել: Եվ հակառակը՝ Ռուսաստանը կարող է օգնել Եվրոպային՝ «Спутник V» պատվաստանյութի մատակարարումներով, որի անհրժեշտությունն անվիճելի է: Միասնականություն կա և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում: Ռուսաստանն արդեն հիմա խնդիրներ ունի հավերժական սառույցների հալվելով: ԵՄ-ն կարող է տրամադրել իր նոու հաուները: Դա վերաբերում է և Ռուսաստանի ընդհանրության մեջ հետամնաց (միջազգայինի համեմատությամբ) էկոնոմիկայի մոդեռնացմանը: Եվ հակառակը՝ ԵՄ-ն կարիք ունի Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության՝ ոչ միայն բնական հանածո վառելիքի առումով: Մենք ճամփաբաժանին ենք: Հեշտ է հանձնվել աննախադեպ սադրանքներին և արձագանքել նույն կերպ: Բայց բոլորը Բեռլինում ու Բրյուսելում, նաև Մոսկվայում պետք է հասկանան՝ միշտ կարող է ավելի վատ լինել: Հակառակը բխում է երկու կողմի շահերից:
Յոհան Վադեֆուլ՝ Բունդեստագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության փոխնախագահ, Der Tagesspiegel (Գերմանիա)


Հ.Գ. Հուսանք, որ Ժոզեպ Բորելի Մոսկվա այցին հաջորդած սկանդալը ԵՄ-ում աստիճանաբար կմարի՝ եվրապոպուլիստները կհանդարտվեն և որոշումներ ընդունելու պահին կգերակայի եվրապրագմատիզմը: Բորելի այցին հետևած իրադարձությունները Բրյուսելում ու Մոսկվայում վկայում են, որ առայժմ կողմերը պատրաստ չեն համագործակցության զուտ քաղաքական պատճառներով՝ 2010-ից կուտակված բոլոր վիրավորանքներն ու տարաձայնությունները հարմար պատրվակ են գտել հրաբուխի պես ժայթքելու ու հիմարության լավայի տակ թողնելու համագործակցության հնարավորությունը:


Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորությունների մասին մի քանի հայտարարություն արեց»: Նախ ria.ru-ն տարածեց, որ Լավրովն ասել է՝ Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ խզել հարաբերությունները. «Դա տեղի կունենա, եթե ևս մեկ անգամ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ կիրառվեն, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։ Մենք չենք ուզում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք։ Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»,-ասել է Լավրովը։ Բրյուսելում հայտարարել են, որ կարող են հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանել՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա այցից հետո։ Բորելի կարծիքով՝ Ռուսաստանը «չի արդարացրել սպասումները» և «չի դարձել ժամանակակից ժողովրդավարական պետություն»։


Օրվա երկրորդ կեսին Լավրովն ասել էր. «Եթե նրանք ցանկանում են մեզ հետ մարդավարի աշխատել, ապա՝ փոխադարձ հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու հիման վրա, փոխգործակցություն այն թեմաներով, որտեղ շահեր ունեն և նրանք, և մենք; Այդ խոսակցությունների արդյունքը կարող է լինել միայն շահերի հավասարակշռությունը, այլ ոչ թե մեր համաձայնությունը նրանց առաջարկներին».
Լավրովը նաև ասել էր, որ Մոսկվան պատրաստ է Բրյուսելի հետ հարաբերությունները խզել, եթե նախաձեռնողը լինեն եվրոպացի գործընկերները:


ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը՝ ասել էր, որ Մոսկվան չի ցանկանում ԵՄ-ի հետ հարաբերությունները խզել, բայց եթե ԵՄ-ն գնա այդ ճանապարհով, Ռուսաստանը պատրաստ կլինի: Радио Sputnik-ը հաղորդեց Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի պատասխանը Լավրովին. «Մենք ի գիտություն ընդունեցինք պարոն Լավրովի ու Կրեմլի հայտարարությունները: Անկախ այդ հայտարարություններից ՝ ԵՄ-ՌԴ հարաբերությունները լավը չեն: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել մեր արժեքների, մեր շահերի, միջազգային իրավունքի հարգանքի և ստանձնած պարտավորությունների հիման վրա, օրինակ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներոււմ: Բայց մենք կարևորում ենք բարիդրացիության սկզբունքները»: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն հակված է փոխշահավետ հարաբերությունների և հիշեցրել է, որ նույնը Ժոզեպ Բորելն ասել էր Մոսկվաում:
Հարցը քննարկվելու է փետրվարի 22-ին ԵՄ ԱԳ նախարարների սամիթում, իսկ մինչ այդ դեռ շատերը կարտահայտեն իրենց տեսակետը՝ մեկ բենզին, մեկ ջուր լցնելով Մոսկվա-Բրյուսել տարաձայնությունների կրակին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 93625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ